Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ միջոցառումների շարքում այն առանձնանում է արդյունավետությամբ, արագությամբ և ցավի բացակայությամբ։ Լազերային էպիլյացիայի 1-2 կուրս անցնելուց հետո երկար ժամանակով ազատվում եք ավելորդ մազերից։ Այս մեթոդի մասին կան բազմաթիվ կարծիքներ, գործնական արդյունքներ, նաև լեգենդներ։ Պատասխանենք հաճախ տրվող հարցերին` բոլոր վախերը և կասկածները ցրելու համար։


Հակացուցումներ.

 

  • հղիություն,
  • կրծքով կերակրման շրջան,
  • հերպես,
  • մաշկավեներական հիվանդություններ` սրացման
  • շրջանում (էկզեմա, ակնե, փսորիազ),
  • մշակման ենթակա շրջանում` խալերի առկայություն,
  • վիտիլիգո,
  • վարակիչ հիվանդություններ, մրսածություն,
  • շաքարային դիաբետ,
  • արյան հիվանդություններ,
  • երակների վարիկոզ լայնացում,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • մշակման ենթակա շրջանում՝մաշկի վնասվածքներ (քերծվածքներ, այրվածքներ, քորելու հետքեր, թարախային բշտիկներ և այլն),
  • հոգեշարժական գրգռմամբ հոգեկան հիվանդություններ (լուսային էպիլեպսիա),
  • լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 14 օրվա
  • ընթացքում՝ թարմ արևայրուկ,
  • լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 14 օրվա ընթացքում` հակաբիոտիկների ընդունում։
 

էպիլյացիայի և դեպիլյացիայի տարբերությունը


Դեպիլյացիայի ժամանակ հեռացվում է մազերի միայն այն մասը, որը երևում է մաշկի վրա, ինչի հետևանքով մազերը նորից սկսում են աճել։ Լազերային էպիլյացիայի ժամանակ հեռացվում է մազարմատը` կոճղեզի, այն սնող մազանոթների և նախորդող բջիջների հետ միասին:


Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային էպիլյացիային։

 

  • լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 2-3 շաբաթվա ընթացքում չկիրառել էպիլյացիայի այլ մեթոդներ,
  • լազերային էպիլյացիայի սեանսից առաջ 2-3 շաբաթվա ընթացքում չարևահարվել, չայցելել սոլյարի, չկիրառել արևայրուկի քսուկներ, չընդունել հակաբիոտիկներ,
  • դիոդային լազերով էպիլյացիայի դեպքում, 24 ժամ առաջ, նախքան կոսմետոլոգին այցելելը,սափրել մշակման ենթակա հատվածի մազերը։

Ո՞ր տարիքից կարելի է կատարել լազերային էպիլյացիա։


Այս միջոցառման համար տարիքային սահմանափակումներ չկան, սակայն մանկական տարիքում ցանկալի չէ։
Սեռական հասունացման շրջանում (12-16 տարեկան) աղջիկների և պատանիների մոտ մազերն առատորեն և արագ աճում են։ Ընդ որում, ինչպես հաստ մազերը, այնպես էլ աղվամազերը։ Ուստի մազերը լազերային էպիլյացիայով հեռացնելու համար նրանք ստիպված են կարճ ընդմիջումներով ավելի շատ սեանսներ իրականացնել, քան` մեծահասակները։


Ինչպե՞ս է տեղի ունենում լազերային էպիլյացիայի գործընթացը։


Միջոցառման իրականացման հիմնական փուլերն են.

 

  • կոսմետոլոգի խորհրդատվություն,
  • մշակման ենթակա հատվածի նախապատրաստում,
  • դիոդային էպիլյացիայի ժամանակ` մաշկային մակերեսի պատում` դոնդողով (գել),
  • լազերային ազդեցություն։


Որքա՞ն ժամանակ է տևում միջոցառումը


Միջոցառման տևողությունը պայմանավորված է մշակման ենթակա հատվածի չափերով.

 

  • դեմքի մշակում՝ 20-30 րոպե,
  • խորը բիկինի՝ 20-30 րոպե,
  • ոտքերն ամբողջությամբ՝ 60-90 րոպե։

Քանի՞ անգամ պետք է իրականացնել միջոցառումը, և ինչո՞վ է պայմանավորված քանակը։


Ցանկալի արդյունքը նկատելի կլինի 4-6 միջոցառումից հետո։ Սրանք պայմանական ժամկետներ են, կուրսը կարող է բաղկացած լինել 10 և նույնիսկ 15 սեանսից` կապված մարմնի մշակման ենթակա հատվածից։


Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ լազերն ազդում է աճման փուլում գտնվող ֆոլիկուլի, այսինքն՝ ակտիվ մազերի վրա։ Ոչնչացումից հետո, որպես կորստի փոխհատուցում, արթնանում են այլ կոճղեզներ։ Դրանք սկսում են զրոյից աճել, և նոր մազեր են առաջանում։ Հենց սա է պատճառը, որ մի քանի սեանսի կարիք է լինում։ Տեղի է ունենում քնած ֆոլիկուլների ակտիվ աճի մի քանի ալիք։ Յուրաքանչյուր հաջորդ ալիքն ավելի ու ավելի «աղքատիկ» է. մազերի քանակն` ավելի քիչ, գույնը՝ ավելի բաց։


Ըստ վիճակագրության` առաջին սեանսից հետո մազերի քանակը կրճատվում է 10-25%-ով։ Յուրաքանչյուր հաջորդ միջոցառումից հետո այդ տոկոսն ավելանում է։ Սեանսների միջև անհրաժեշտ է 1-2 ամիս դադար պահպանել։


Էպիլյացիայից որքա՞ն ժամանակ հետո են թափվում մազերը։


Մազերի ոչ մեծ քանակություն թափվում է սեանսի ավարտին, իսկ հիմնական մասը՝ 7-10 օրվա ընթացքում։ Առաջին էպիլյացիայից հետո թափվում է մազերի ընդամենը 10-25%-ը։


Որքա՞ն ժամանակ է պահպանվում արդյունքը։


Կուրսն անցնելուց հետո արդյունքը պահպանվում է 2-5 տարի՝ պայմանավորված էպիլյացիայի ենթարկվող հատվածից և օրգանիզմի հորմոնային ֆոնից։


Ցավազրկումը` էպիլյացիայի ժամանակ


Դիոդային լազերով աշխատելու ժամանակ բժիշկը մշակվող մաշկը պատում է հատուկ սառեցնող գելով։ Դա բավարար է միջոցառումը հնարավորին հարմարավետ և անցավ կատարելու համար։


Որքա՞ն հաճախ պետք է կատարել լազերային էպիլյացիա։


Կայուն արդյունքի համար պահանջվում է 5-10 միջոցառումից բաղկացած 1 կուրս։ Ցիկլը կրկնում են յուրաքանչյուր 2-5 տարին մեկ՝ պայմանավորված մշակվող հատվածով։


Ինչո՞ւ պետք է լազերային էպիլյացիան կրկնել։


Օրգանիզմում կան մազային կոճղեզներ, որոնք երկար ժամանակ գտնվում են «քնի ռեժիմում», սակայն արտակարգ իրավիճակներում արթնանում են։ Օրգանիզմի համար նման արտակարգ իրավիճակներ են.

 

  • հորմոնային ֆոնի խանգարումը,
  • հղիությունը,
  • ծննդաբերությունը,
  • խմելու համար նախատեսված հակաբեղմնավորիչների կամ այլ հորմոնային պատրաստուկների ընդունումը։

Կրկնակի կուրսը բաղկացած է նվազագույն քանակությամբ միջոցառումներից` 2-5 սեանս:


Արդյոք վնասակա՞ր է լազերային էպիլյացիան։


Միջոցառումը լիովին անվտանգ է, եթե ճիշտ է իրականացվում։ Լուսային ալիքները ենթամաշկային ճարպաբըջջանքից խոր չեն ներթափանցում, ուստի չեն կարող ազդել ներքին օրգանների վրա։ Լազերային ճառագայթումը մաշկը չի վնասում, եթե սարքը ճիշտ է գործարկված։


Ի՞նչ չի կարելի անել էպիլյացիայից հետո։


Չի կարելի մազերն էպիլյացիա անել այլ մեթոդներով, ինչպիսիք են մոմը, շաքարը, էպիլյատորը կամ ունելին։ Սեանսից հետո արգելվում է արևայրուկ ընդունել` 7-14 օր (այդ թվում՝ սոլյարիում)։ Միջոցառման իրականացման օրը չի կարելի տաք լոգանք կամ ցնցուղ ընդունել, սաունա կամ լողավազան գնալ, օգտագործել սկրաբ և կոշտ սպունգ։


www.laser-estetik.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ